Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Շանթն իր անձնազոհությամբ մարդկանց հանեց թմբիրից

Շանթն իր անձնազոհությամբ մարդկանց հանեց թմբիրից
11.11.2013 | 16:14

Հայաստանում, ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա կալանավորված ընկերների, նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակից տեղի ունեցավ երթ, որին մասնակցում էին հիմնականում անհատ քաղաքացիներ, իրավապաշտպաններ ու լրագրողներ: Երթին մարդիկ մասնակցում էին «Հայաստանն առանց Պուտինի», «Ո՛չ Հայաստանի գաղութացմանը, սիկտիր, պուտինամոլներ», «Չեկիստ Սերժ» և նման բովանդակության ցուցապաստառներով: ՈՒշագրավ է, որ Շանթ Հարությունյանն աչքի է ընկնում հստակ հակառուսական դիրքորոշմամբ և միշտ քննադատել է Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականությունը:

Հայաստանում նույնիսկ հետընտրական ամենամարդաշատ հանրահավաքների ժամանակ նման կարգախոսներ չեն հնչել և ցուցապաստառներ չեն պարզել, չի եղել նման նախադեպ:


irates.am-ը քաղաքագետ Արմեն Գրիգորյանին ուղղեց հետևյալ հարցը:

-Հաշվի առնելով, որ դեկտեմբերին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, ի՞նչ զարգացումներ են կանխատեսվում: Նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ, Մաքսային միությանը ՀՀ-ի տված համաձայնությունից հետո, սա Պուտինի առաջին այցն է Հայաստան:


Արմեն Գրիգորյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև:
-Հաշվի առնելով, որ Մաքսային միության անդամակցության պատրվակով Ռուսաստանը պատրաստվում է իրականացնելու Հայաստանի դեֆակտո բռնակցում (անեքսիա), և ՀՀ-ի գործող իշխանությունը տվել է իր համաձայնությունը, ՀՀ-ի քաղաքացիների դիմադրությունը կարևորագույն նշանակություն է ձեռք բերում: Ռուսական գաղութատիրական նկրտումներին պետք է կոշտ պատասխան տրվի: Հայաստանի ինքնիշխանությունը զոհաբերելու հետ հաշտվել չկամեցողները շատ են, բայց Շանթ Հարությունյանը պատրաստ եղավ անձնազոհության` մարդկանց թմբիրից արթնացնելու համար:
Վ. Պուտինի այցի ընթացքում ու նաև մինչ այդ` Վիլնյուսի համաժողովի օրերին, բողոքի հուժկու գործողությունների անցկացումն անհրաժեշտություն է: Իսկ Պուտինի այցն ինչ-որ չափով նույնիսկ օգտակար եմ համարում. այն կեղծավորներին վերջնականապես դիմակազերծելու առիթ կլինի: Միանգամից կերևա՝ որ կուսակցությունների ներկայացուցիչներն են բողոքի գործողություններին մասնակցում, իսկ ովքեր` հերթ կանգնում Պուտինի հետ նույն դահլիճում հայտնվելու համար, կամ ձևացնում, որ Մաքսային միության անդամակցության գործընթացի էության, տնտեսական հնարավոր «օգուտների» մասին դեռ բավականաչափ տեղեկացված չեն, կամ էլ «անվտանգության» մաշված փաստարկը կշարունակեն կրկնել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ